Պենտագոնի ղեկավար Լեոն Պանետան պետական ինքնաթիռների հաշվին անձնական նպատակներով թռիչքներ է կատարել, ինչի վրա ծախսվել է մոտ մեկ միլիոն դոլար: Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը:
Պանետան նման մեծ գումարի թռիչքներ է կատարել դեպի Կալիֆոռնիա, որտեղ ապրում է նրա ընտանիքը:
Նշվում է, որ Պենտագոնի ղեկավարը չի կարող ճանապարհորդել այլ միջոցներով` հաշվի առնելով նրա կարգավիճակը: Հայտնի է, որ Պանետան այս պաշտոնը ստանձնելիս զգուշացրել է, որ ամեն շաբաթ ճամփորդելու է երկրի արևմուտք` իր ընտանիքին այցելելու:
Պանետայի քննադատները նրան մեղադրում են երկերեսանիության մեջ, քանի որ պաշտպանության գերատեսչության ղեկավարը մի կողմից` հայտարարում է ռազմական ծախսերի կրճատման անհրաժեշտության մասին, իսկ մյուս կողմից` հսկայական վնաս է հասցնում պետությանը` ընտանիքին տեսնելու համար հարյուր հազարավոր դոլարների թռիչքներ կատարելով:










































