Այսօր հայտնի է դարձել, որ Աֆղանստանում կործանվել է ՆԱՏՕ-ի հերթական ուղղաթիռը: Այս մասին հաղորդել է Pajhwok գործակալությունը` տեղեկացնելով, որ միջադեպն արձանագրվել է Բաղլան նահանգի քաղաքներից մեկում:
Հաղորդվում է, որ ուղղաթիռը դեռ օդում եղած ժամանակ մի քանի մեծ բեկորների է բաժանվել: Գործակալության տվյալներով` անձնակազմից և ուղևորներից ոչ մեկը ողջ չի մնացել:
«Թալիբան» շարժման մամուլի ծառայության ղեկավար Զաբիուլլա Մոջահեդը տեղեկացրել է, որ ՆԱՏՕ-ի ուղղաթիռը կործանվել է ցամաքից բացված կրակի հետևանքով:










































