Ինչպես հաղորդում է ռուսական «Իզվեստիա» օրաթերթը, ուրբաթ օրը ռուսական իշխանությունները սկսել են Կալինինգրադում տեղակայել С-400 զենիթահրթիռային համակարգերը:
Թերթը հղում է կատարել Բալթյան նավատորմում իր աղբյուրներին, որոնք տեղեկացրել են, որ այդ համակարգերը պետք է ապահովեն Ռուսաստանի արևմտյան օդային սահմանների անվտանգությունը հրթիռային հնարավոր հարձակման դեպքում:
Այս քայլը դիտարկվում է որպես պատասխան Արևմուտքին, որը հրաժարվեց հակաօդային պաշտպանության հարցում համագործակցել Ռուսաստանի հետ և Եվրոպայի արևելյան մասում սկսեց տեղակայել առանձին ՀՀՊ համակարգ:









































