Հուլիսի կեսերին Բեռլինում Չեքփոինթ Չարլի անցակետի կողքին կբացվի Բեռլինի պատով շրջանաձև համայնապատկեր: Ինչպես նշում է Berliner Zeitung-ը, համայնապատկերը կստեղծի այն ժամանակվա քաղաքի կերպարը, երբ Արևելյան և Արևմտյան Բեռլինի միջև պատնեշ կար:
Նկարիչ և քանդակագործ Յադեգեր Ազիզի կողմից ստեղծված շրջանաձև համայնապատկերը կտեղադրվի 16 մետր բարձրությամբ ռոտոնդայում, որն արտաքինից կերևա որպես փոքր գազաչափ: Ազիզին իր թանգարանն անվանել է «պանոմետր»:
Դիտողը կարող է տեսնել պատի մի մասը (Կրոյցբերգից մինչև կենտրոն) և Բեռլինի տարբեր հատվածների գերմանացիների կյանքի տեսարաններ: Նկարչի խոսքերով՝ ինքն այդ ֆոնի վրա պատկերել է խաղացող երեխաներին, որոնց միջոցով երևում են թերթեր կարդացող կամ հեռուստացույց դիտող մարդիկ:
Ինչպես նշում է հրատարակությունը, մարդիկ կարող են թանգարանում զբոսնելով դիտել համայնապատկերը, որը տեղադրված է չորս մետր բարձրության վրա:
Սա Ազիզի առաջին թանգարանը չէ: 2009 թվականի մարտին նկարիչը նմանատիպ թանգարան է բացել Լեյպցիգում, որի այցելուների թիվը 2012 թվականի հունվարի տվյալներով՝ եղել է 830 հազար մարդ:









































