Ապրիլի 6-ին, ժամը 23.11-ին Տավուշի մարզային փրկարար վարչության դիսպետչերը զեկուցել է, որ ժամը 23.10-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Ախպրաձոր թաղամասում այրվում է թռչնաբուծական ֆաբրիկայի տանիքը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Այս մասին «Առաջին լրատվական»–ին տեղեկացնում է ՀՀ ԱԻ նախարարությունը։











































