Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության գագաթնաժողովը՝ պետությունների ղեկավարների մակարդակով, տեղի կունենա մայիսի 15-ին՝ Մոսկվայում: Այս մասին հաղորդել է ՀԱՊԿ–ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Իգոր Լյակին-Ֆրոլովը:
Նրա խոսքերով՝ մայիսի 17-ին Սանկտ Պետերբուրգում տեղի կունենա ՀԱՊԿ միջխորհրդարանական ասամբլեան:
2012 թվականին կազմակերպությունը կնշի իր 10-ամյակը և Հավաքական անվտանգության մասին պայմանագրի ստորագրման 20-ամյակը:
Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության մեջ են մտնում Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը և Ուզբեկստանը:









































