Wednesday, 17 06 2026
Երևանում երկրորդ անգամ մեկնարկում է Վասիլի Պետրենկոյի դիրիժորական ակադեմիան
Ոստիկանները բացահայտել են հանրային տրանսպորտում կատարված խուլիգանության դեպքը․ 55-ամյա կինը ձերբակալվել է
Նոր շունչ վիճակի երգերին և ավետիսներին․ ամփոփվել է «Էթնոռիթմ. ազգային հնչյունների նոր զարկերակը» ծրագիրը
ՆԳՆ-ին վերաբերող հանձնարարականների գերակշիռ մասը հենց առաջին շրջափուլում ԳՐԵԿՈ-ն գնահատել է ամբողջությամբ կատարված
Հայ երիտասարդները հնարավորություն ունեն ուսանելու Էլիզաբեթ թագուհու երաժշտական կապելլայում
Ավտովթար Արարատի մարզում․ կա զոհ․ 4 վիրավորից 3-ն անչափահաս են
Երևանն ու Թեհրանը կարևորել են մաքսային ոլորտում համագործակցության խորացումը
Կիևյան կամրջի հիմնանորոգման պատճառով հունիսի 17-ից կփոխվի երթևեկության կազմակերպումը
8 ոսկե, 12 արծաթե և 7 բրոնզե մեդալներ Կիրառական կենսաբանության միջազգային 6-րդ օլիմպիադայից
23:50
Կարեն Խաչանովը պարտվել է ATP-500 մրցաշարի մեկնարկում
Հայաստանը շարունակում է ամրապնդել իր դիրքը, որպես պահանջված զբոսաշրջային ուղղություն
23:30
ԱՄՆ-Իրան համաձայնագրի հայտարարումից ի վեր Հորմուզի նեղուցով յոթ նավ է անցել. BBC
23:20
Հայտնի են Բաթումում 8-12 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի գավաթին Հայաստանի մասնակիցները
23:10
«Ռեալը» երկարաձգել է Ռյուդիգերի հետ պայմանագիրը
Հայաստանի և Ֆրանսիայի պաշտպանության նախարարներն անդրադարձել են համագործակցության ընթացքին
Ուիթքոֆը և Քուշները շուտով կայցելեն Ռուսաստան. Պեսկով
ՀՀ ԲՏԱ նախարարն ու Ֆրանսիայի ԶՈւ և վետերանների հարցերով լիազոր նախարարը քննարկել են մայիսին կնքված ռազմավարական հուշագրի իրագործման հետ կապված հարցեր
22:30
Կատարը կմասնակցի հունիսի 19-ին ԱՄՆ-ի և Իրանի միջև հուշագրի պաշտոնական ստորագրմանը
22:22
Ամբողջ աշխարհը սպասում է Մեսսիի 200-րդ խաղին
Խորհրդանշական և կարևոր քայլ. շվեդական Scania-ն Հայաստանում է
Ֆրանսիական «Թալեսը» և հայկական «ԲուՏեխը» ռազմավարական գործընկերություն են հաստատել
Հիմնադրամը պետությանը է վերադարձրել 67 հա հողատարածք Դիլիջանում
22:19
Ծաղկաձորում մեկնարկեց Դևիսի գավաթը․ Հայաստանի հավաքականը հաղթեց առաջին տուրում
22:10
Վուչիչը Կոբախիձեին հրավիրել է Բելգրադ՝ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրման համար
Ընտրակաշառքը պետք է դառնա ՍԴ քննության առարկա
22:00
Ինչպես են թվային տեխնոլոգիաները կենդանացնում պատմությունը
21:50
ԱՄՆ-ի հետ գործարքը ենթադրում է հատուկ մեխանիզմի գործարկում հրադադարի խախտման դեպքում. Իրանի ԱԳՆ
Քաղաքական տրամաբանությունը Պուտինին թելադրում է Քոչարյանին հանձնել Փաշինյանին
21:30
Թրամփն Իրանին «աներևակայելի հետևանքներ» է խոստացել միջուկային զենք ստանալու փորձի համար
Ծառուկյանի որդին պատանդ է. իր զավակին փրկելու գինն է վճարում

ՀՀԿ-ին բացարձակապես պետք չէ, որ ԱԺ ընտրությունները քիչ թե շատ վերահսկելի լինեն. Լ. Սարգսյան

ՀՀԿ-ն չստորագրեց ընտրությունների վերահսկողության միասնական ընտրական շտաբ ստեղծելու՝ ՀԱԿ-ի, ՀՅԴ-ի, ԲՀԿ-ի և «Ժառանգության» երեկվա հայտարարությունը, քանի որ նրան բացարձակապես պետք չէ, որ առաջիկա ընտրությունները քիչ թե շատ վերահսկելի լինեն. «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը:

«Հայտարարությանը չի միացել հինգերորդ գումարման Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող հիմնական քաղաքական ուժերից միայն ՀՀԿ-ն: Այդ կապակցությամբ ուզում եմ հարցնել Դավիթ Հարությունյանին՝ իսկ ո՞վ է մեղավոր, որ չի միացել: Իհարկե, պարզ է, որ ՀՀԿ-ն ունի իր ծրագրերն ու մշակած պլանը, հետևաբար չի կարող միանալ այս նախաձեռնությանը»,- նշեց ՍԴՀԿ ատենապետը:

Հիշեցնենք, որ խորհրդարանական ընտրություններին մասնակից 4 քաղաքական ուժեր՝ Հայ ազգային կոնգրեսը, Դաշնակցությունը, «Ժառանգություն»-ը և «Բարգավաճ Հայաստան»-ը, օրերս ստորագրել են ընտրությունների վերահսկման միասնական շտաբ ստեղծելու մասին հայտարարություն, որին չի միացել միայն համատեղ քննարկմանը մասնակցած ՀՀԿ-ն:

Հիշեցնենք, որ ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Դավիթ Հարությունյանը երեկ հանդես էր եկել հայտարարությամբ՝ կապված քաղաքական ուժերի կողմից ընտրությունների հանրային վերահսկողության միջկուսակցական միասնական ընտրական շտաբ ստեղծելու հետ:
Նա, մասնավորապես, հայտարարության մեջ նշել էր, որ ընտրությունների հանրային վերահսկողության միջկուսակցական միասնական ընտրական շտաբի գաղափարն ինքնին լավն է, սակայն ցավում է, որ պատշաճ նախապատրաստված չլինելու պատճառով այն արդյունքում ստորագրվեց ընտրությունների մասնակցող ինը կուսակցություններից ընդամենը չորսի կողմից:
<Եկե՜ք բոլորս միասին կանգնենք մեջք մեջքի լավ ընտրությունների անցկացման հարցում ու իրականացնենք նման ընտրություններ: Եկե՜ք կարևոր այս գործընթացը չդարձնենք «փիառ» ակցիա, այլ ներգրավենք իսկապես բոլորին, պայմանավորվենք բոլոր հարցերի շուրջ մեկ փաթեթով, պայմանավորվենք թե՜ ընտրությունների հանրային վերահսկողության մեխանիզմների, թե՜ ընտրությունների ընթացքում յուրաքանչյուրիս վարքականոնների, թե՜ փոխադարձ հարգանքի և թե՜ արդար մրցակցության ապահովման շուրջ>,- ասել էր Դավիթ Հարությունյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում