Ստորգետնյա լավան, որ հոսել է Մարսում, մոլորակի վրա թողել է «թունելների» ցանց, որը կարող է վկայել այնտեղ կյանքի հավանականության մասին։
Ինչպես գրում է Daily Mail-ը, ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Կարմիր մոլորակի Tharsus Montes հրաբուխների առաջացրած թունելները փլուզվել են, երբ լավայի հոսքը դադարել է:
Գիտնականներն այժմ կարծում են, որ դեռևս գոյություն ունեցող թունելները, որոնցով մի ժամանակ գուցե ջուր է հոսել, կարող են օգնել պարզել, թե արդյոք մոլորակի վրա կյանքի գոյության հավանականություն կա՞, թե՞ ոչ:









































