ՄԵծ Բրիտանիան որոշում է կայացրել առժամանակավորապես փակել Մալիի իր դեսպանատունը և տարհանել է իր աշխատակիցներին այդ երկրում տիրող անկայուն վիճակի պատճառով: Այս մասին հաղորդում է France-Presse-ը՝ վկայակոչելով Բրիտանիայի ԱԳՆ հայտարարությունը:
Գործակալության հաղորդմամբ՝ Մեծ Բրիտանիան դարձել է առաջին երկիրը, որը փակել է իր դեսպանատունը Մալիում:
Բացի այդ՝ Մեծ Բրիտանիայի քաղաքացիներին խորհուրդ է տրվում «հնարավորինս արագ» լքել այդ երկիրը:
Հիշեցնենք, մարտի 22-ին Մալիի զինվորականները ռազմական հեղաշրջում իրականացրին՝ իշխանություններին մեղադրելով հյուսիսում տուարեգների դեմ ոչ արդյունավետ գործողությունների համար: Սակայն նրանց իշխանության գալուց հետո տուարեգներն ավելի ակտիվացան և գրավելով Ազավադ շրջանի երեք խոշոր քաղաքները՝ հռչակեցին իրենց անկախությունը:








































