Sunday, 05 07 2026
Գեղարքունիքի մարզում 34-ամյա տղամարդը հոսանքահարվել է և մահացել
Ի՞նչ է թվայնացումը և ինչո՞ւ է այն կարևոր. Մխիթար Հայրապետյան
Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին, իսկ նրա ուղեծրային արագությունը կնվազի մինչև տարվա նվազագույն արժեքը
23:30
Փոթորիկ, շոգ և նախընտրական կոչեր. ինչպես Թրամփը նշեց ԱՄՆ-ի 250-ամյակը
Շաբաթվա ընթացքում ԱԺ են այցելել մայրաքաղաքի և մարզերի ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ
23:10
40 տարի անց բացահայտվեց Անտարկտիդայի «լուռ վկան»
Բեռնատար ավտոմեքենան մկրատաձև դիրք էր ընդունել և փակել ճանապարհը
Վարդավառի ողջ օրվա ռիթմը՝ սիրված արտիստների մասնակցությամբ
Տիգրան Ավինյանը Հաղթանակ կամրջի վրա փրկել է տղամարդու կյանքը, ով սպառնում էր ցած նետվել
22:30
Hugo Spritz կոկտեյլը գերազանցում է Aperol Spritz-ին
Հայաստանի բասկետբոլի Մ16 հավաքականը փայլուն մեկնարկեց Եվրոպայի առաջնությունում
22:10
«The Box»-ը ճանաչվել է Մեծ Բրիտանիայի տարվա լավագույն թանգարան
ԱՄՆ֊ն և ԵՄ-ն ունեն ռազմավարական կոնսենսուս՝ Հայաստանը ներգրավելու տրանսատլանտյան համակարգում
21:50
​«Սուպերաղջիկը» դարձել է DC Studios-ի երկրորդ խոշոր ֆիլմը
ՍԴ առաջարկները կկանխորոշեն «ընդդիմության» պատասխանատվությունն առաջիկայում
21:30
Գաուդիի չկառուցված երկնաքերը «կենդանանում է» 118 տարի անց
Իսրայելը և Թուրքիան առայժմ ձեռնպահ կմնան բախումներից՝ հետևելով Իրանի շուրջ զարգացումներին
21:09
Արեգակի վրա ամենամեծ արևաբծերի խումբն է ձևավորվել
Հունիսի 7-ին Հայաստանում «անկախության երկրորդ հանրաքվե է կայացել»
20:45
ՕՊԵԿ+-ը կմեծացնի նավթի արդյունահանումը
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատությունից
Անկարան շարունակում է Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու երկաթուղու կառուցումը. թուրք նախարար
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:45
Ուկրաինան մերժել է Կոնստանտինովկայում զինծառայողների դիերի փոխանցման՝ ՌԴ առաջարկը․ ՌԴ ՊՆ
Աջակցման նոր ծրագիր՝ 1հա և ավելի ջերմատնային տնտեսություն ունեցող տնտեսվարողների համար
19:15
Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ
18:45
Որոնք են լինելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հիմնական թեմաները Անկարայում
Հրդեհ Նորապատ բնակավայրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը
18:15
321 ադամանդ, 56 շափյուղ, 13 զմրուխտ և 6 սուտակ․ մատանի՝ Թրամփի համար

«Նորաշեն 2007»-ի գործով տուժածները համոզված են, որ ներկա ամբաստանյալներն ընդամենը զոհեր են

Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է «Նորաշեն 2007»-ի գործով դատաքննությունը, որով, ինչպես «Առաջին լրատվական»-ն արդեն հայտնել է, «Նորաշեն 2007»-ից խաբված շուրջ 200 բնակարանատերերի գործերը քննվում են անջատ, քանի որ դատարանը որոշել է ընդհանուր քննությունից անջատել Լուսաբեկ Սամվելյանի և Արմեն Թադևոսյանի գործերը:

Այնպես որ, դատարանն այսօր ևս շարունակել է լսել միայն նշված երկու ամբաստանյալների գործողությունների արդյունքում տուժած քաղաքացիներին:
Այսօրվա նիստում հարցաքննվել են ծանուցված բոլոր 10 տուժողները, որոնց մեծ մասն այս պահին ունի բնակարանի սեփականության վկայական և այլևս պարտք ու պահանջ չունի դատարանի հետ, սակայն վկայի կարգավիճակով ներկայացել է հարցաքննության:

Հետաքրքիրն այն է, որ այս երկու ամբաստանյալներից տուժած անձանց մեծ մասը, համենայնդեպս նրանք, ովքեր մինչ օրս ներկայացել են դատարան, համոզված են, որ Արմեն Թադևոսյանը և Լուսաբեկ Սամվելյանը ստեղծված իրավիճակում ընդամենը զոհեր են, որոնց թիկունքում ավելի մեծ «շնաձկները» կկարողանան թաքնվել ու դատական այս պրոցեսի երկարաձգման արդյունքում կհասցնեն յուրացնել ավարը:

Հիշեցնենք, որ մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների հիման վրա կոոպերատիվի նախագահ Ա. Թադևոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 205-րդ հոդվածի 2-րդ մասով, Լ. Սամվելյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, Ա. Մարտիրոսյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 213-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, Ց. Պետրոսյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, իսկ Վ. Օհանյանին և Դ. Երեմյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով:

Արմեն Թադևոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ հանդիսանալով «Նորաշեն 2007» սպառողական կոոպերատիվի նախագահ, գործընկերոջ Լուսաբեկ Սամվելյանի հետ ունեցած պայմանավորվածության համաձայն, նույն կոոպերատիվի կողմից կառուցվող բազմաբնակարան շենքում բնակարաններ վաճառելու պատրվակով 2007-2011թթ. ընթացքում բազմաթիվ քաղաքացիների վստահությունը չարաշահելով, նրանց հետ կնքել են բնակարանների նախնական առուվաճառքի և նախավճարի պայմանագրեր, գանձել են 1.843.379.449 դրամ առանձնապես խոշոր չափի գումար, այն հափշտակել, իսկ բնակարանները հետագայում իրացրել այլ անձանց, իսկ Ցոլակ Պետրոսյանը կազմակերպել ու ղեկավարել է Ա. Թադևոսյանի և Լ. Սամվելյանի կողմից խարդախությամբ մի շարք անձանց առանձնապես խոշոր չափի գույքի հափշտակությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում