Թուրքական Anadolu գործակալության փոխանցմամբ`Թուրքիայի ԱԳՆ-ը Իսրայելին կոչ է արել իրագործել Մերձավոր Արևելքում խաղաղության հաստատման վերաբերյալ իր պարտավորությունները, որոնք պահանջվում են միջազգային իրավունքով:
Թուրքիայի ԱԳՆ-ն իր տարածած հայտարարության մեջ կտրուկ դատապարտում է Իսրայելի կողմից Արևելյան Երուսաղեմում ավելի քան 800 բնակարանների կառուցման վերաբերյալ տենդերի հայտարարումը. «Իսրայելն անտեսում է միջազգային հանրության արձագանքը և խախտում է միջազգային իրավունքի նորմերը՝ դրանով իսկ լուրջ վնաս հասցնելով խնդրի լուծման հեռանկարներին:
Մենք Իսրայելին կոչ ենք անում կատարել Մերձավոր Արևելքում խաղաղության հաստատման վերաբերյալ ստանձնած պարտավորությունները և անհապաղ դադարեցնել խաղաղությանը վնասող ամեն տեսակ գործունեություն»: