Իրանական Fars News լրատվական գործակալության փոխանցմամբ`Իրանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ռամին Մեհմանպարաստը հայտարարել է, որ Իրանն ու Թուրքիան չպետք է թույլ տան, որ մի շարք ուժեր փչացնեն երկու երկրների ռազմավարական հարաբերությունները.
«Երկու երկրները ներկայացնող մի շարք անձանց կողմից արված հայտարարությունները չպետք է բացասականորեն անդրադառնան Իրանի ու Թուրքիայի ռազմավարական հարաբերությունների վրա: Թուրք-իրանական հարաբերությունների համար վճռորոշ պետք է լինեն միայն Իրանի ու Թուրքիայի պաշտոնատար անձանց հայտարարությունները:
Իրանն ու Թուրքիան տարածաշրջանի ուժեղ ու ազդեցիկ պետություններն են: Նրանք ունեն ընդհանուր պատմական ու մշակութային արմատներ: Բազմաթիվ միջազգային ու քաղաքական հարցերի շուրջ Իրանն ու Թուրքիան ունեն մոտ դիրքորոշումներ»: