Կուլկս գյուղի բնակիչներից մեկը Բուդապեշտի շրջակայքում կացնահարել է իր 4 համագյուղացիներին ու վիրավորել ևս 3 անձանց: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը` հղում կատարելով տեղի իշխանություններին:
Համաձայն այդ տվյալների`մարդը, ում անձն արդեն հայտնի է, սակայն այդ մասին դեռ չի հրապարակվում, մի քանի մարդու է գերի վերցրել ու թաքնվել տներից մեկում: Առայժմ հայտնի չէ, թե նա ինչ պահանջներ է առաջ քաշել:
Դեպքի վայր են ուղարկվել հունգարական ոստիկանության հակաահաբեկչական ստորաբաժանման ուժեր, շտապօգնության մեքենա և ուղղաթիռներ:
Առայժմ հայտնի չէ հանցագործության դրդապատճառներն ու հանգամանքները: Տեղի ոստիկանությունը պնդում է, որ բոլոր սպանվածները մեկ ընտանիքի անդամներ են:









































