Լիտվան և Լատվիան ճնշման են ենթարկվում Եվրամիության կողմից Բելառուսի նկատմամբ պատժամիջոցների հարցում: Այս մասին Մինսկում արտաքին քաղաքականության հարցերով խորհրդակցությնը հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:
Ինչպես հաղորդում է Rosbalt գործակալությունը, նրա խոսքերով՝ այս երկու երկրները շահագրգռված չեն վատացնել հարաբերությունները Բելառուսի հետ:
«Մենք հասկանում ենք, որ որոշ պետություններ, օրինակ՝ Լիտվան և Լատվիան, չեն ցանկանում, որպեսզի մենք խզենք նրանց հետ հարաբերությունները և հեռանանք նրանց շուկաներից, որպեսզի մենք նրանց նավահանգիստներ ապրանք չմատակարարենք,- ասել է Բելառուսի նախագահը:- Մենք հասկանում ենք, որ նրանց վրա ուժեղ ճնշում է գործադրվում: Մենք դա հիանալի հասկանում ենք, և, այնուամենայնիվ, պետք է ակտիվ աշխատենք՝ առանց որևէ թշնամական դրսևորումների»:
Լուկաշենկոն նաև նշել է, որ Բելառուսը դեմ չէ ԵՄ-ի հետ հարաբերությունները կարգավորելուն, բայց՝ «առանց ճնշման և շանտաժի»:










































