Universal Pictures –ը պատրաստվում է նկարահանել «Մումիա» հայտնի ֆիլմի 4-րդ մասը: Այս մասին տեղեկացնում է The Wrap կայքը: Նոր ֆիլմի սցենարը վստահվել է Ջոն Սպեյթսին:
«Մումիա» ֆիլմի առաջին մասը վարձույթ դուրս եկավ 1999 թվականին: Գլխավոր դերերում էին Բրենդան Ֆրեյզերը և Ռեյչել Վայսը: Նրանք նկարահանվել են նաև 2001-ին թողարված «Մումիան վերադառնում է» ֆիլմում: Երրորդ մասը՝ «Մումիա. Վիշապների կայսեր շիրիմը» էկրան է բարձրացել 2008-ին: Ֆիլմի երրորդ մասում Վայսը չէր նկարահանվել, սակայն Ֆրեյզերը կրկին գլխավոր դերում էր: Երեք ֆիլմերում էլ Ֆրեյզերի կերտած հերոսը պայքարում է կյանք առած մումիաների դեմ, առաջին երկու մասերում՝ Եգիպտոսի, իսկ երրորդում՝ Չինաստանի տարածքում: Դեռևս հայտնի չէ Ֆրեյզերն ու Վայսը կնկարահանվեն ֆիլմի չորրորդ մասում, թե ոչ:
Ֆիլմի երեք մասերի նկարահանման վրա 323 միլիոն դոլար է ծախսվել: Տրիոյից ստացված եկամուտը կազմում է 1.25 միլիարդ դոլար:








































