Նովոսիբիրսկի և Բերդսկի եպիսկոպոս Տիխոնը քննադատել է Պաբլո Պիկասոյի էրոտիկ գրավյուրների “Գայթակղություն” ցուցահանդեսը, որն անցկացվում է Նովոսիբիրսկի պատմության թանգարանում: Քաղաքապետ Վլադիմիր Գորոդեցկիի հետ հանդիպման ժամանակ նա հայտարարել է, որ այդ գրավյուրների ցուցադրությունը ողջ աշխարհում արգելված է:
Եպիսոկոպոսի խոսքով՝ Պիկասոյի աշխատանքների ցուցադրությունից նույնիսկ Մոսկվան է հրաժարվել:
Տիխոնը նաև ուշադրություն է դարձնում այն բանին, որ «Գայթակղություն» ցուցահանդեսը, որի դիտումը մինչև 16 տարեկան երեխաներին արգելված է, գովազդվում է հեռուստատեսությամբ:
Թանգարանի տնօրինությունը հայտնել է, որ եպիսկոպոսի դժգոհության մասին լսում է առաջին անգամ:
KrskDaily պարբերականի կայքում նշվում է, որ այդ նույն ցուցադրությունը նոյեմբերի 12-ից մինչև փետրվարի 5-ը անցկացվել է Կրասնոյարսկում:Նովոսիբիրսկում ցուցադրության ավարտից հետո «Գայթակղությունը» կուղևորվի Տոմսկ և ՌԴ այլ քաղաքներ:
Փետրվարի 16-ին Նովոսիբիրսկում բացված ցուցահանդեսում ներկայացված են 105 որմնանկարներ, որոնք 1990-1992 թվականներին Պիկասոյի հետնորդների թույլտվությամբ արվել են նկարչի գրավյուրներից:









































