Wednesday, 17 06 2026
Ո՞ր «կետում է Մոսկվան առարկում հայ-ադրբեջանական գործընթացի դրական զարգացմանը»
Երևանում երկրորդ անգամ մեկնարկում է Վասիլի Պետրենկոյի դիրիժորական ակադեմիան
Ոստիկանները բացահայտել են հանրային տրանսպորտում կատարված խուլիգանության դեպքը․ 55-ամյա կինը ձերբակալվել է
Նոր շունչ վիճակի երգերին և ավետիսներին․ ամփոփվել է «Էթնոռիթմ. ազգային հնչյունների նոր զարկերակը» ծրագիրը
ՆԳՆ-ին վերաբերող հանձնարարականների գերակշիռ մասը հենց առաջին շրջափուլում ԳՐԵԿՈ-ն գնահատել է ամբողջությամբ կատարված
Հայ երիտասարդները հնարավորություն ունեն ուսանելու Էլիզաբեթ թագուհու երաժշտական կապելլայում
Ավտովթար Արարատի մարզում․ կա զոհ․ 4 վիրավորից 3-ն անչափահաս են
Երևանն ու Թեհրանը կարևորել են մաքսային ոլորտում համագործակցության խորացումը
Կիևյան կամրջի հիմնանորոգման պատճառով հունիսի 17-ից կփոխվի երթևեկության կազմակերպումը
8 ոսկե, 12 արծաթե և 7 բրոնզե մեդալներ Կիրառական կենսաբանության միջազգային 6-րդ օլիմպիադայից
23:50
Կարեն Խաչանովը պարտվել է ATP-500 մրցաշարի մեկնարկում
Հայաստանը շարունակում է ամրապնդել իր դիրքը, որպես պահանջված զբոսաշրջային ուղղություն
23:30
ԱՄՆ-Իրան համաձայնագրի հայտարարումից ի վեր Հորմուզի նեղուցով յոթ նավ է անցել. BBC
23:20
Հայտնի են Բաթումում 8-12 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի գավաթին Հայաստանի մասնակիցները
23:10
«Ռեալը» երկարաձգել է Ռյուդիգերի հետ պայմանագիրը
Հայաստանի և Ֆրանսիայի պաշտպանության նախարարներն անդրադարձել են համագործակցության ընթացքին
Ուիթքոֆը և Քուշները շուտով կայցելեն Ռուսաստան. Պեսկով
ՀՀ ԲՏԱ նախարարն ու Ֆրանսիայի ԶՈւ և վետերանների հարցերով լիազոր նախարարը քննարկել են մայիսին կնքված ռազմավարական հուշագրի իրագործման հետ կապված հարցեր
22:30
Կատարը կմասնակցի հունիսի 19-ին ԱՄՆ-ի և Իրանի միջև հուշագրի պաշտոնական ստորագրմանը
22:22
Ամբողջ աշխարհը սպասում է Մեսսիի 200-րդ խաղին
Խորհրդանշական և կարևոր քայլ. շվեդական Scania-ն Հայաստանում է
Ֆրանսիական «Թալեսը» և հայկական «ԲուՏեխը» ռազմավարական գործընկերություն են հաստատել
Հիմնադրամը պետությանը է վերադարձրել 67 հա հողատարածք Դիլիջանում
22:19
Ծաղկաձորում մեկնարկեց Դևիսի գավաթը․ Հայաստանի հավաքականը հաղթեց առաջին տուրում
22:10
Վուչիչը Կոբախիձեին հրավիրել է Բելգրադ՝ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրման համար
Ընտրակաշառքը պետք է դառնա ՍԴ քննության առարկա
22:00
Ինչպես են թվային տեխնոլոգիաները կենդանացնում պատմությունը
21:50
ԱՄՆ-ի հետ գործարքը ենթադրում է հատուկ մեխանիզմի գործարկում հրադադարի խախտման դեպքում. Իրանի ԱԳՆ
Քաղաքական տրամաբանությունը Պուտինին թելադրում է Քոչարյանին հանձնել Փաշինյանին
21:30
Թրամփն Իրանին «աներևակայելի հետևանքներ» է խոստացել միջուկային զենք ստանալու փորձի համար

«Ժառանգությունը» նվազագույնը երկրորդ տեղն է զբաղեցնելու. Ր. Հովհաննիսյան (տեսանյութ)

«Ժառանգությունը» նվազագույնը երկրորդ տեղն է զբաղեցնելու. այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման համոզմունք հայտնեց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:

Նա նշեց՝ գտնվում ենք նախընտրական արշավի շեմին, վաղը Ճրագալույցի Սուրբ պատարագն է, կիրակի՝ Սուրբ Զատկի տոնը, որից հետո «Ժառանգություն»-ը ապրիլի 9-ին մեկնարկում է նախընտրական արշավը, որը սկսելու են Հանրապետության հրապարակից՝ ժամը 15.00-ին:

«Սկսելու ենք հաղթանակի մեր արշավը: Հարությունը հոգևոր հասկացութուն է, իսկ նրա աշխարհիկ հոմանիշը պետք է իրականացնել մեր աշխարհիկ կյանքում։ Մենք մտնում ենք այն տարին, որի ընթացքում պետք է տեղի ունենա քաղաքացիական հասարակության հառնումը: Կանխատեսումները և մեկնաբանությունները թողնում ենք մայիսի 7-ի համար:

Մենք հավատացած ենք, որ հինգ տարի առաջ «Ժառանգությունը» հաղթեց Երևանում՝ դա առաջին փորձն էր, և մենք տեղ գրավեցինք առաջին եռյակում: Կեղծված ընտրական գործընթացների պատճառով չկարողացանք հաղթել:

Այս անգամ մենք գնում ենք դեպի հաղթանակ հանրապետության ամբողջ տարածքում, նվազագույնը երկրորդ տեղն ենք զբաղեցնելու: Մնացածը գործ է՝ քաղաքացիների մասնակցություն և վախի վերացում»,- նկատեց կուսակցության ղեկավարը:

«Մայիսի 7-ին միմյանց կշնորհավորե՞նք, թե՞ հերթական անգամ մեծ ցավով կմտնենք անորոշ հանգրվան, որի ակունքը կեղծված ընտրություններն են»,- հարց հնչեցրեց Ր. Հովհաննիսյանը՝ հավելելով, որ նախընտրելի է, իհարկե, առաջին տարբերակը:

Անդրադառնալով չորս կուսակցությունների միջև կնքված հայտարարությանը՝ նա նշեց, որ սա ոչ մեկի կողմից չպետք է լինի PR ակցիա: Նրա խոսքով՝ ունենք օրենքներ, որոնք պետք է կարգավորեն այս հարցը, մնացածը հավելյալ է:

Ր. Հովհաննիսյանը հավելեց, որ հայտարարության ներքո պետք է ստորագրեն կուսակցությունների առաջին դեմքերը, ովքեր ընտրություններից հետո կարող են համատեղ որոշումներ կայացնել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում