Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ` երեկ Պրահայում Ադրբեջանի և Չեխիայի նախագահներ Իլհամ Ալիևի և Վացլավ Կլաուսի միջև տեղի ունեցած բանակցությունների արդյունքում ստորագրվել են 4 միջպետական համաձայնագրեր: Դրանք առնչվում են մշակույթի, զբոսաշրջության, թանգարանների, ազգային գրադարանների ոլորտներում համագործակցությանը:
Պրահայում տեղի ունեցած նախագահների տետ ա տետ հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են երկկողմանի հարաբերությունների զարգացման, Ադրբեջանի եվրոինտեգրման, միջազգային կառույցներում համագործակցելու, փոխադարձ ներդրումների, տարբեր ոլորտներում նոր նախագծերի իրագործման հարցերը:









































