Հույն Տոնիա Սոտիրոպոլուն ընգրկկվել է Ջեյմս Բոնդի մասին նոր` «007. «Սքայֆոլ» կոորդինատները» ֆիլմի դերասանական կազմի մեջ:
Նա կմարմնավորի գաղտնի գործակալի ընկերուհուն: «Թանկագի՛ն ընկերներ, ես պաշտոնապես դարձել եմ Ջեյմս Բոնդի մասին պատմող նոր ֆիլմի մասը: Թուրքիա՛, ես գնում եմ: Շնորհակալ եմ ձեր սիրո և օժանդակության համար: Սա պաշտոնապես իմ կյանքի ամենաերջանիկ օրն է»,- գրել է դերասանուհին Facebook-ի իր էջում:
Ինչպես նկատում է «Կինոաֆիշան», Տոնիան նկարահանումների կանցնի ապրիլի 22-ին Թուրքիայում, որտեղ կնկարահանվի 2-3 տեսարանում:
Հիշեցնենք, որ «Ջեյմս Բոնդի»
23-րդ էպիզոդի պրեմիերան տեղի կունենա նոյեմբերի 9-ին: Բացի Դենիել Քրեյգից (գործակալ 007) ու Ջուդի Դենչից, ֆիլմում հանդես կգան նաև Ռեյֆ Ֆայնսը, Խավիեր Բարդեմը, Բեն Ուիշոուն, Նաոմի Հարրիսը և այլք:











































