Բեռլինի օդանավակայանների ցամաքային ծառայությունների աշխատակիցների երկարատև գործադուլի արդյունքում նրանց աշխատավարձը բարձրացվել է: Ինչպես հաղորդում է գերմանական dpa գործակալությունը, Ver.di արհմիությունը և GlobeGround ընկերությունը մի քանի ամիս տևած բանակցություններից հետո փոխզիջման են եկել:
Արդյունքում գործադուլավորների աշխատավարձը 1%-ով կբարձրացվի: Բացի այդ, նրանց կվճարվի 2.3 %-ի չափով փոխհատուցում, որը կծածկի ինֆլյացիան: Այս որոշումն ուժի մեջ կմտնի հետին ամսաթվով՝ հունվարի 1-ից: Նոր պայմանագիրը կգործի մեկ տարի:
Սկզբնապես արհիմիությունները պահանջում էին բարձրացնել աշխատավարձերը 4%-ով: GlobeGround-ի աշխատկիցները զբաղվում են Բեռլինի Տագել և Շենեֆելդ օդանավակայաններում ուղևորների սպասարկման և բեռների ընդունման բաժիներում: Մարտին նրանք կազմակերպել էին մի քանի գործադուլներ, որոնց պատճառով տասնյակ չվերթներ հետաձգվեցին:









































