Թուրք պաշտոնյայի խոսքով՝ Իդլիբի շրջանից ավելի քան 2800 սիրիացիներ հինգշաբթի օրը հատել են սահմանը և ժամանել Թուրքիա: Սա մեկ օրվա ընթացքում ներգաղթյալների հոսքի ամենամեծ ցուցանիշն է:
Reuters-ի փոխանցմամբ՝ ներգաղթել են հիմնականում Թուրքիայի Բուքուլմեզ գյուղ, որը սահմանին մոտ է, սակայն շատ ներգաղթյալներ դեռևս սպասում են սահմանի մյուս կողմում:
Ներգաղթյալներից մեկը լրագրողներին պատմել է, որ Սիրիայի կառավարությունն ավերում է բնակավայրերը` պահանջելով, որ մարդիկ հեռանան իրենց տներից: Տղամարդու վկայությամբ՝ ինքը տեսել է, թե ինչպես են կառավարական զինվորները սպանել մի մարդու հենց նրա ընտանիքի առաջ:







































