Գիտնականները երկար ժամանակ քննարկել են, թե արդյոք իրակա՞ն է, թե ոչ Շեքսպիրի, այսպես կոչված, «յոթերորդ ստորագրությունը», բայց այժմ նոր բարձր տեխնոլոգիական 50 մեգապիքսել տեսախցիկն օգտագործվում է ստորագրությունը վերականգնելու և դրա իրական կամ կեղծ լինելը պարզելու համար։
Daily Mail-ը գրում է, որ այս հարցի լուծման համար Միսիսիպիի համալսարանի պրոֆեսոր Գրեգորի Հեյուորֆը որոշել է օգտագործել թվային մշակման սարքը, որը բաղկացած է հզոր տեսախցիկից և լուսային տարբեր համակարգերից:
Իրականում սարքն այնպիսի լավ արդյունքներ է ցույց տվել, որ իսկապես կարող է օգնել գիտնականներին պարզել, թե արդյո՞ք Archaionomia գրքի վրա գտնվող ստորագրությունը պատկանում է Շեքսպիրին։
Ըստ Հեյուորֆի՝ նախնական ուսումնասիրությունը ցույց է տվել, որ, ամենայն հավանականությամբ, ստորագրությունը Շեքսպիրին չի պատկանում և կեղծված է մեկ այլմարդու կողմից:












































