Նոր հետազոտության համաձայն՝ քաղցկեղով աշխտորոշված հիվանդներն ինքնասպանություն գործելու կամ սրտի կաթված ստանալու առավել մեծ վտանգի տակ են գտնվում:
WebMd-ը հաղորդում է, որ The New England Journal of Medicine ամսագրում հրատարակված հետազոտության արդյունքում պարզվել է, որ վտանգն առկա է անգամ մինչև բուժումը սկսելը, և վտանգն ավելի մեծ է այն մարդկանց համար, որոնց մոտ հայտնաբերվել է քաղցկեղի որևէ մահացու տեսակ:
Ինչպես ասում է Իսլանդիայի համալսարանի պրոֆեսորը, հետազոտությունն ապացուցում է, որ նման ախտորոշումն ուղղակիորեն ազդում է մարդու վրա՝ ֆիզիկապես ու հոգեպես, և կարող է մահվան պատճառ դառնալ:









































