Ֆիդել Կաստրոն Կուբայի մայրաքաղաքում հանդիպել է Չիլիում հայտնի ուսանողական շարժման ակտիվիստ Կամիլա Վալյեխոյի և «Կոմունիստական երիտասարդություն» կուսակցության ղեկավարության հետ: Երեք ժամ տևած հարցազրույցի ժամանակ նա երիտասարդ չիլիացիներին նվիրել է իր «Ժամանակի պարտիզանը» հուշերի երկհատորյակը։
Չիլիական պատվիրակությունը Հավանա էր ժամանել` մասնակցելու Կուբայի երիտասարդ կոմունիստների միության 50–ամյակին նվիրված միջոցառումներին: Այցի ընթացքում Վալյեխոն հայտարարել է, որ իր և Չիլիի երիտասարդ կոմունիստների համար Կաստրոն աշխարհի «ամենագլխավոր առաջնորդներից է»:
«Այն, ինչ ասում և ինչը մատնանշում է Ֆիդել Կաստրոն, մեզ համար կարծես ճանապարհային քարտեզ լինի»,- ասել է հանդիպման մասնակիցներից մեկը:
Ֆիդել Կաստրոն շարունակում է ուշի ուշով հետևել և մեկնաբանել աշխարհում կատարվող իրադարձությունները:










































