Կոլումբիայում 10-ամյա աղջիկը բարկության ալիք է բարձրացրել այն բանից հետո, երբ դարձել է աշխարհի ամենաերիտասարդ մայրերից մեկը:
Daily Mail-ը գրում է, որ աղջիկը, ով Wayuu ցեղախմբի անդամ է, հիվանդանոց է հասել արնահոսելով: Ծննդաբերությունն իրականացվել է կեսարյան հատումով: Այժմ հաղորդվում է, որ մոր ու երեխայի վիճակը կայուն է:
Չնայած Կոլումբիայի ոստիկանությունը կարող է ձերբակալել աղջկան հղիացրած տղամարդուն՝ դեռահասի հետ սեռական հարաբերություններ ունենալու համար, սակայն միևնույն ժամանակ նման հարցերում թույլատրվում է, որ ցեղախմբի անդամներն իրենք որոշում կայացնեն:
Սակայն հայտնի չէ, թե ով է 10 -ամյա աղջկա երեխայի հայրը: Որոշ աղբյուրներ հայտնում են, որ երեխայի հայրը 15-ամյա մի տղա է, իսկ այլ աղբյուրներ հայտնում են, որ հայրը 30-ամյա տղամարդ է:








































