Ադրբեջանական ավիապարկը համալրվել է Էյրբաս 320 մակնիշի 2 օդանավերով: Ադրբեջանական ավիաուղիներ ընկերությունից APA-ին տեղեկացրել են, որ օդանավերը գնվել են դեկտեմբերի վերջին, իսկ այս ամիս գնվելու են ևս երկու էյրբաս 320 և 319 մակնիշի օդանավեր: Բոլոր մեքենաները 2007 թ-ի արտադրության են: Նոր ինքնաթիռների գնումը հնարավորություն կտա ընկերությանը նոր ուղղություններով չվերթներ իրականացնել: Ադրբեջանական ավիաուղիները վերջերս հրաժարվոլ է ռուսական ՏՈՒ մակնիշի օդանավերի շահագործումից: