Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի (ANCA) կայքի փոխանցմամբ` ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը Կոնգրեսում տեղի ունեցած լսումների ժամանակ պատասխանել է կոնգրեսական Բրեդ Շերմանի՝ Ջավախքի վերաբերյալ հարցին.
«Վաշինգտոնն օգնել և այսուհետ նույնպես օգնելու է Ջավախքին: «Հազարամյակների մարտահրավերներ» ծրագրի շրջանակներում Ջավախքում վերանորոգվել է 222 կիլոմետր ճանապարհ, որը Ջավախքի բնակավայրերը կապում է Թբիլիսիի հետ: Դա կնպաստի տարածաշրջանից գյուղմթերքների արտահանմանը, ինչն իր հերթին կնպաստի նրա տնտեսական զարգացմանը:
ԱՄՆ-ը Ջավախքին աջակցելու է նաև անասնապահության, ձկնաբուծության, կաթնամթերքի արտադրության, անասնակերի արտադրության, մեղվապահության զարգացման հարցում: Պետդեպարտամենտը նաև մտադիր է աջակցել տարածաշրջանում մանր ու միջին բիզնեսի, ինչպես նաև՝ զբոսաշրջության զարգացմանը»: