1912 թվականի ապրիլի 15-ի գիշերը Հյուսիսային Ատլանտիկայում Տիտանիկը բախվեց սառցաբեկորին և խորտակվեց: Նավաբեկությունից 100 տարի անց, UNESCO-ն իր հովանու տակ է վերցրել Տիտանիկի բեկորների պահպանումը:
UNESCO-ի գլխավոր տնօրեն Իրինա Բոլովան մտահոգություն է հայտնել խորտակված հնագույն նավերի ոչնչացման և թալանման առնչությամբ:
Տիտանիկի բեկորները գտնվում են Նյուֆաունդլենդից ոչ հեռու՝ 4 կմ խորության վրա: Լեգենդար նավի բեկորները գտվում են «միջազգային ջրերում»: Այսպիսով՝ ոչ մի պետություն չի կարող իրավասություն ունենալ նավի խորտակման տարածքի վրա:
Մինչ օրս Տիտանիկի բեկորները Կոնվենցիայի պաշտպանության ներքո չէին գտնվում, քանի որ 2001 թ. կազմակերպության կողմից ընդունված կոնվենցիան իր հովանու տակ է վերցնում այն օբյեկտները, որոնք խորտակվել են 100 տարի առաջ:










































