Հարավային Կորեայի դատարանը քննել է ապօրինաբար որսված դելֆինների գործը: Որսագողերը կաթնասուններին վաճառել էին ջրային շոուներ կազմակերպող մի ընկերության: Այս մասին տեղեկացնում է lenta.ru-ն՝ հղում անելով France-Presse-ին: Դատարանի որոշմամբ՝ 5 դելֆինները “կառգրավվեն ” ներկայիս տերերից և վայրի բնություն կվերադարձվեն:
Գործի նյութերի համաձայն՝ հարավկորեական մի ընկերություն, որը տեղակայված է Չեջուդո կղզու վրա, ապօրինաբար որսված դելֆիններին ձեռք է բերել 2009-2010 թվականների ընթացքում: Ընկերությունը 11 դելֆին է գնել՝ առանց համապատասխան մարմիններին տեղեկացնելու: Դելֆիններից 5-ը սատկել են, մեկը փոխանակվել է կենդանաբանական այգու երկու ծովառյուծների հետ, իսկ մյուս 5-ը՝ մասնակցել են շոուների: Ընկերությանը 9000 դոլարի տուգանք է սպառնում:











































