Ադրբեջանական Salam News գործակալության փոխանցմամբ՝ 2011 թվականին Թուրքիայի ու Ադրբեջանի միջև ապրանքաշրջանառությունը հասել է մինչև 3.5 միլիարդ դոլարի: Այս մասին Ադրբեջանում գործունեություն ծավալած թուրք գործարարների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Հուլուսի Քըլըչը:
Վերջինիս խոսքերով՝ թուրք-ադրբեջանական հարաբերությունները հաջողությամբ զարգանում են բոլոր ոլորտներում. «Չնայած դրան՝ երկու երկրների միջև առկա են մի շարք չլուծված հարցեր: Դրանք մասնավորապես վերաբերում են սոցիալական պաշտպանության ոլորտին: Դրա հետ կապված՝ մոտ օրերս Ադրբեջան կժամանի Թուրքիայի աշխատանքի ու սոցիալական պաշտպանության նախարար Ֆարուք Չելիքը»:
Հիշեցնենք, որ ամռանն Ադրբեջանում Թուրքիայի դեսպանի պաշտոնում Հուլուսի Քըլըչին փոխարինելու է Իսմաիլ Ջոշքունը:








































