Բասկետբոլի ազգային լիգայի պաշտոնական կայքը հաղորդում է, որ կանոնավոր առաջնության մարտ ամսվա լավագույն մարզիչներ են ճանաչվել Չիկագո «Բուլզ»-ը գլխավորող Թոմ Թիբոդոն` Արևելյան գոտում, և Սան-Անտոնիո «Սփերս»-ի մարզիչ Գրեգ Պոպովիչը` Արևմտյան գոտում:
Թոմ Թիբոդոյի ղեկավարությամբ մարտ ամսվա ընթացքում «Բուլզ»-ը հաղթել է 16 հանդիպումից 13-ում, որը լավագույն արդյունքն է բոլոր թիմերի ցուցանիշների մեջ: «Ցլեր»-ը կարողացել են անընդմեջ 6 հաղթանակ տանել:
«Սփերս»-ը ևս 3 պարտություն է կրել, սակայն 12 հաղթանակ է տարել: «Ձկներ»-ը կարողացել են հեղինակել 7-խաղյա հաղթական սերիա: