Ադրբեջանական Salam News գործակալության փոխանցմամբ`իրանական կողմը քննադատել է ապրիլի 1-ին Ստամբուլում տեղի ունեցած «Սիրիայի բարեկամների» խմբի երկրորդ հանդիպման ժամանակ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի ելույթը:
Իրանի Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամ, պատգամավոր Մուհամեդ Կերեմիրադը խորհրդարանի նիստի ժամանակ պաշտոնական Անկարային մեղադրել է ԱՄՆ-ի և «բանդիտական» Իսրայելի քաղաքականությունը շարունակելու մեջ և քննադատել է Էրդողանին ունեցած ելույթի համար:
Կերեմիրադը մասնավորապես քննադատել է Սիրիայի, Բահրեյնի ու մի շարք իսլամական երկրների նկատմամբ Թուրքիայի վարած քաղաքականությունը. «Սիրիայի թշնամիները Ստամբուլում նիստ են գումարել «Սիրիայի բարեկամների» անվան տակ: Նիստում Էրդողանի ելույթը և Բահրեյնի իրադարձությունները ցույց են տալիս, որ Թուրքիան իսլամական երկիր չէ»:









































