Friday, 19 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

«Ղարաբաղյան հակամարտությունը չի կարող կարգավորվել ռազմական ճանապարհով». Հիլարի Քլինթոն

Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի (ANCA) կայքի փոխանցմամբ` ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը պատասխանել է Կալիֆոռնիայից ընտրված դեմոկրատ կոնգրեսական Հովարդ Բերմանի հարցերին, որոնցից մեկն առնչվել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը.

«Մենք ցավում ենք, որ շփման գծում շարունակվում է մարդկային զոհերի գրանցումը, և նախկինի նման հակամարտող կողմերին կոչ ենք անում քայլեր ձեռնարկել, այդ թվում նաև՝ դիպուկահարներին հետ քաշել շփման գծից, բանակցությունների մթնոլորտի բարելավման ուղղությամբ՝ ոչ անհրաժեշտ կորուստներից խուսափելու ու հրադադարի համաձայնագրի պահպանումն ամրապնդելու համար:

ԱՄՆ-ը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, նախկինի նման խորապես հավատարիմ է հակամարտող կողմերին հակամարտության խաղաղ և ամուր կարգավորմանը հասնելու հարցում օգնություն ցուցաբերելուն: Հակամարտող կողմերը անկանխատեսելի հետևանքներից զերծ մնալու համար պետք է զսպվածություն դրսևորեն իրենց հրապարակային հայտարարություններում:

Մենք նորից հայտարարում ենք, որ գոյություն չունի հակամարտության ռազմական կարգավորում, և միայն դրա խաղաղ կարգավորումը կհանգեցնի տարածաշրջանի անվտանգությանը, կայունությանն ու հաշտեցմանը»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում