Ռուսաստանը կարող է կողմ քվեարկել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Սիրիայի հարցով հայտարարությանը, եթե դրանում վերջնագիր չլինի: Այս մասին, ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը, այսօր հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Ղրղըզստանի իր գործընկերոջ հետ հանդիպումից հետո:
«Մենք ելնում ենք այն համոզմունքից, որ սիրիական թեմայով ցանկացած քայլ պետք է ուղղված լինի հաջակցություն ՄԱԿ-ի և ԱՊԼ հատուկ բանագնաց Քոֆի Անանի առաքելության հաջողության,- ասել է նա։- Սիրիայի կառավարությունը ընդունել է նրա առաջարկը ու անցել է դրա իրականցմանը, և շատ կարևոր է այժմ չխոչընդոտել այդ գործընթացը վերջնագրերով և սպառնալիքներով»:








































