Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի գերագույն ղեկավար և հոգևոր առաջնորդ, այաթոլլահ Ալի Խամենեին համաձայնել է համաներում հայտարարելու և բանտարկյալների պատժաժամկետը կրճատելու մասին ստացված առաջարկին:
Տվյալ առաջարկը նրան արել է Իրանի Գերագույն դատարանի նախագահ, այաթոլլահ Սադեկ Ամոլի Լարիջանին: Վերջինս մասնավորապես առաջարկել է իսլամական հեղափոխության հաղթանակի 33-ամյակի կապակցությամբ համաներել 1002 մարդու:







































