Azerisport-ի հաղորդմամբ, «Համագործակցության գավաթ»-ի քառորդ եզրափակիչ՝ «Միկա» (Երևան) – «Ինտեր» (Բաքու) հանդիպման ժամանակ լուրջ բախումներ չեն եղել, բայց մի միջադեպ, այնուամենայնիվ, գրանցվել է. հայ ֆուտբոլասերները փորձել են բարձրացնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դրոշը, սակայն իրավապահ մարմինները կանխել են այդ փորձը: Սա չի վրիպել ադրբեջանցի երկրպագուների աչքից, և նրանցից մեկը ձեռքի հեռախոսը նետել է հայկական տրիբունայի ուղղությամբ: