Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն ապրիլի 8-9-ը պաշտոնական այցով ժամանելու է Ադրբեջան:
Ակնկալվում է, որ Ադրբեջանում Մատվիենկոն հանդիպումներ է ունենալու նախագահ Իլհամ Ալիևի, վարչապետ Արթուր Ռասիզադեի ու Միլլի մեջլիսի (խորհրդարան) նախագահ Օգտայ Ասադովի հետ:
Նա ելույթ է ունենալու նաև Բաքվի Սլավոնական համալսարանում: