Նոր Օռլեանի 5 նախկին ոստիկաններ դատապարտվել են երկարատև ազատազրկման այն պատճառով, որ «Կատրինա» փոթորկից հետո մի քանի օրվա ընթացքում կրակ են բացել և սպանել անզեն մարդկանց: Ոստիկանները ազատազրկվել են 6-65 տարով: Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը:
Հաղորդվում է, որ նրանք կրակ են բացել 6 հոգու վրա` սպանելով երկուսին: Նշվում է, որ ոստիկանները հանցավոր համաձայնության են եկել և կեղծել են իրեղեն ապացույցներն ու զեկույցները, ինչպես նաև այլ զենքեր են թողել հանցագործության կատարման վայրում` ապացուցելու համար, թե սպանվածներն անզեն չեն եղել:









































