Ամերիկացի գիտնականներն այսօր հայտնել են, որ մոլորակը տաքացնող ածխածնի երկօքսիդի արտանետումները, որոնք հիմա գլոբալ տաքացման վտանգ են ստեղծել, 11700 տարի առաջ նպաստել են սառցե դարաշրջանի ավարտվելուն:
Reuters-ը հաղորդում է, որ հետազոտությունն իրականացրել են Հարվարդի համալսարանի, Օրեգոնի պետական համալսարանի և այլ հաստատությունների գիտնականները: Հետազոտության արդյունքները հրատարակվել են Nature ամսագրում:
Գիտնականները հայտնում են, որ սառցե դարաշրջանի ժամանակ ջերամաստիճանի բարձրացմանը ու սառույցների հալմանը նպաստել է ածխածնի երկօքսիդը: Կլիմայական փոփոխություններն ուսումնասիրող գիտնականները նախկինում արդեն առաջարկել էին այս վարկածը, բայց ապացույցներ այդպես էլ չէին ներկայացվել:








































