Monday, 08 06 2026
12:50
Արաղչին հեռախոսազրույցներ է ունեցել Բրիտանիայի, Ֆրանսիայի, Կատարի և Թուրքիայի ԱԳ նախարարների հետ
12:40
ԱՄՆ-ն նախազգուշացնող հայտարարություն է տարածել Հորդանանում իր քաղաքացիների համար
12:30
Թրամփն Իսրայելին կոչ է արել զերծ մնալ Իրանի դեմ հարվածներ հասցնելուց. Axios
ՔՊ-ն 38 399 ձայն ավել է ստացել, քան 2021թ.-ին. Պապոյան
Իսրայելը հայտնել է Եմենից արձակված հրթիռի մասին
«ԵԱՏՄ անունից» Փաշինյանին Տոկաևն է շնորհավորել
11:50
Իրանը հերքել է Սաուդյան Արաբիայի ավիաբազային հարված հասցնելու մասին լուրը
Հայաստանը կարող է հույս դնել մեզ վրա. Լայենը շնորհավորել է Փաշինյանին
Ստացվել է ընտրական հանցագործությունների վերաբերյալ 599 հաղորդում
Հայաստանն ընտրել է ժողովրդավարական ուղին. Լատվիայի նախագահ
ԿԸՀ-ն ամփոփել է 2005 տեղամասի արդյունքները
Բայրամովը աշխատանքային այցով մեկնել է Ստամբուլ
Պատերազմի եռագլուխ կուսակցությունը ջախջախված է. Պապոյան
10:30
Սի Ծինփինը ժամանել է Հյուսիսային Կորեա
Սպասվում է անձրև
Լարսը բաց է
Մոսկվան չարյաց փոքրագույնը ստացավ ՀՀ խորհրդարանում. առաջիկայում ռուսական ճնշումները կթուլանան
Տոկաևը շնորհավորել է Փաշինյանին
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Ազնիվ է ՌԴ-ից եկածին տանել վարժանքի. եթե մեր բախտը որոշելու իրավունք ունի, պարտականություն էլ ունի
Գորիս-Կապան ճանապարհին «Jeep»-ը գլորվել է ձորը. կա 4 զոհ
09:15
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
09:10
Իսրայելը հարվածել է Իրանում գտնվող ռազմական թիրախներին
Երևանը զգուշավոր է, բայց ոչ՝ հակառուս. Մոսկվայի քայլերը անհամաչափ են
08:50
Ֆիլիպիններում 7.8 մագնիտուդով ուժեղ երկրաշարժ է գրանցվել
Հետընտրական զարգացում չի կարող լինել․ Քոչարյանը, Ծառուկյանը, Կարապետյանը նստելու են բանտ․ վարչապետ
Կարևորվել է գենդերազգայուն բնապահպանական գործողությունների առաջմղումը և Ռիոյի կոնվենցիաների միջև համագործակցության ու փոխլրացման ամրապնդումը
Բացառում եմ, որ ՀՀ ժողովուրդը պատերազմի եռագլուխ կուսակցությանը թույլ տա թպրտալ․ Փաշինյան
1596 ընտրատեղամասերում քվեարկության նախնական արդյունքները․ ԿԸՀ
Միանձնյա կառավարման մանդատը ավելի արդյունավետ կիրացվի, եթե կառավարությունը «միանձնյա որոշումներ չկայացնի»

Վատիկանը շնորհավորել է բուդդիստներին՝ Վեսեկ տոնի մոտենալու կապակցությամբ

Միջկրոնական երկխոսության Պապի խորհուրդը հատուկ հաղորդագրություն է ուղարկել աշխարհի նշանավոր բուդդայական համայնքներին՝ այդ կրոնի գլխավոր տոնի` Վեսակի (Բուդդայի ծննդյան, լուսավորման և Նիրվանայի մեջ ընկղմվելու օրը) մոտենալու կապակցությամբ։ Այս մասին չորեքշաբթի օրը հաղորդել է Վատիկանի ռադիոն:

Ուղերձը ստորագրած խորհրդի ղեկավար, կարդինալ Ժան-Լուի Թորանը Հռոմի Պապ Բենեդիկտոսի անունից ուշադրություն է դարձնում բուդդիզմում երիտասարդությանն առաքինի դաստիարակելու դարերով արմատավորված փորձին, որը «հասարակության համար թանկարժեք շնորհ է»:

Փաստաթղթում նշվում է որ բուդդիզմը երիտասարդությանը սովորեցնում է «խուսափել ուրիշներին վնասելուց և լինել շռայլ ու կարեկցող»: Վատիկանի կարդինալը հայտարարել է, որ այս արժեքները բուդդիզմի կոնկրետ ներդրումն են երիտասարդ սերնդի դաստիարակման մեջ, ովքեր արդյունքում «սովորում են կիսել պատասխանատվությունը և համագործակցել ուրիշների հետ»:

«Այնտեղ, որտեղ հավուր պատշաճի, ինչպես բուդդիզմի ավանդության մեջ, վերաբերում են կրթության խնդրին, ամրապնդվում է մշակույթների և կրոնների միջև երկխոսությունը»,– ասվում է Վատիկանի ուղերձում։

Վեսակը տոնում են վայշակխա ամսվա առաջին կիսալուսնի օրը:Սա գլխավոր տոնն է, որի ժամանակ բուդդիստները հիշում են Բուդդայի վերջին ծննդյան օրը, լուսավորումը և Նիրվանայի մեջ ընկղմվելը: Այս իրադարձությունները տեղի են ունեցել տարբեր թվականներին, սակայն համաձայն միֆի՝ նույն օրը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում