Չեմպիոնների Լիգայի գավաթի ընթացիկ խաղարկության քառորդ եզրափակիչ փուլի շրջանականերում «Բարսելանա» – «Միլան» պատասխան հանդիպումից հետո «Միլան»-ի գլխավոր մարզիչ Մասսիմիլիանո Ալեգրին իտալական լրատվամիջոցներին տված հարցազրույցում իր կարծիքն է հայտնել հանդիպման մասին:
«Կատալոնացիներին մրցավարը երկու 11 մետրանոց նվիրեց: Իհարկե, ցավում եմ, որ երկրորդ 11 մետրանոցը նշանակվեց հենց այն պահին, երբ ամեն ինչ հիանալի էր մեզ մոտ ընթանում, և խաղակեսը մոտենում էր ավարտին:
1:1 հաշվի ժամանակ մենք կարող էինք կշեռքի նժարը թեքել մեր կողմը: Երկրորդ խաղակեսում տանտերերը կարողացան 3-րդ գնդակն ուղարկել մեր դարպասը: Այդ գնդակից հետո նրանք ավելի վստահ զգացին իրենց և կարողացան խաղն ավարտել ցանկալի արդյունքով: «Բարսելոնա»-ն աշխարհի լավագույն ակումբն է, և մենք դա լավ հասկանում ենք», – ասել է Ալեգրին:









































