Google ընկերության YouTube-ը Paramount Pictures-ի հետ կնքել է ֆիլմերի վարձակալության վերաբերյալ գործարք, որով նրա համացանցային ֆիլմերի ցանկին ևս 500 ֆիլմ է ավելացել:
Los Angeles times-ը հաղորդում է, որ Paramount-ի ֆիլմերի ավելացումը YouTube-ի վարձակալության համար նախատեսված ֆիլմերի ցանկում դրանց թիվը հասցրել է 9000–ի: Այդ ֆիլմերի մեջ կլինեն օսկարակիր Hugo-ն, ինչպես նաև՝ դասական ֆիլմեր, ինչպիսին է օրինակ՝ The Godfather-ը:
Գործարքը ևս մեկ անգամ ապացուցում է,որ YouTube-ը ցանկանում է ամեն ինչ անել՝ իր օգտատերերի ժամանակն ավելի հետաքրքիր դարձնելու համար:
YouTube-ն արդեն գործարքներ է կնքել Universal Pictures-ի Sony Pictures Entertainment-ի, Warner Bros-ի և Walt Disney Studios-ի հետ:








































