Հունաստանի իշխող կոալիցիայի մեջ մտնող կուսակցությունները չեն պատրաստվում տեղափոխել արտահերթ խորհրդարանական ընտրությունները, որոնք նախատեսվում են ապրիլի վերջին կամ մայիսի սկզբին: Այս մասին պետական հեռուստաալիքի եթերում հայտարարել է երկրի կառվարության պաշտոնական ներկայացուցիչ Պանտելիս Կապսիսը:
Ավելի վաղ մի շարք կուսակցություններ, այդ թվում՝ Կոմունիստական կուսակցությունը, որը պատգամավորների թվով երրորդն է խորհրդարանում, մտավախություն էին հայտնել, որ ընտրությունները կարող են հետաձգվել մինչև աշուն: Հասարակական կարծիքի հարցումները ցույց են տալիս, որ ո՛չ ղեկավարող աջակենտրոնները, ո՛չ էլ նրանց հետ կոալիցիա կազմող ձախակենտրոնները առայժմ չունեն բավարար չափով աջակցություն՝ միակուսակցական կառավարություն կազմելու համար: Սահմանադրության համաձայն՝ ընտրությունները կարող են հետաձգվել մինչև 2013 թ. աշուն:
«Ոչինչ չի փոխվել: Խորհրդարանի օրենսդրական գործունեությունը մյուս շաբաթ կավարտվի, մենք առաջ կշարժվենք այնպես, ինչպես նախատեսվում էր»,- ասել է կառավարության ներկայացուցիչը:
Ավելի վաղ կառավարությունը հայտնել էր, որ ընտրությունների առավել հավանական օրը ապրիլի 29-ն է կամ մայիսի 6-ը:








































