Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն պատրաստվում է օրինականացնել Հորդանան գետի Արևմտյան ափին կառուցված երեք ժամանակավոր հրեական բնակավայրերը: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը՝ վկայակոչելով նրա մամուլի ծառայությանը:
«Ամենամոտ ապագայում ես պատրաստվում եմ խորհուրդ ստանալ պաշտպանության նախարարից Բուրխին, Սանսանա և Ռեհալիմ բնակավայրերում դրության կարգավորման և լուծման համար անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու մասին»,- ասել է վարչապետը:
Նախարարների խորհրդի հերթական նիստին Նեթանյահուն նաև դիմել է կառավարությանը խնդրանքով՝ իրավաբանական աջակցություն տրամադրել «լուծում գտնելու Ուլպանա բնակավայրի համար՝ դրա ոչնչացումից խուսափելու նպատակով»: Ավելի վաղ երկրի Գերագույն դատարանը վճռել էր մինչև մայիսի 1-ը քանդել այնտեղ կառուցված 5 տները:
Որոշ տվյալներով՝ Արևմտյան ափի հյուսիսում գտնվող Բուրխին բնակավայրում այժմ ապրում է մոտ 350 մարդ, Ռեհամում և Սանասում՝ 240-ական բնակիչ:
Հորդանան գետի Արևմտան ափին և Արևելյան Երուսաղեմում բնակավայրերի կառուցումը Իսրայելի և Պաղեստինի միջև բանակցային գործընթացին խոչընդոտղ հիմնաքարերից մեկն է: Պաղեստինը պնդում է, որ չի վերսկսի բանակցությունները, քանի դեռ այդ հատվածում շարունակվում է հրեական բնակավայրերի շինարարությունը:







































