Thursday, 11 06 2026
Էկոնոմիկայի փոխնախարարը և Լյուքսեմբուրգի դեսպանն անդրադարձել են հայկական արտադրանքի արտահանման հետ կապված լոգիստիկ հարցերին
«Ընտանեկան հացատուն» սննդի օբյեկտի գործունեությունը կասեցվել է
Հաստատվել են 2026/2027 ուստարվա ասպիրանտուրա ընդունելության անվճար տեղերը. ԿԳՄՍՆ
ՏԿԵՆ փոխնախարարը Միջազգային արևային դաշինքի ներկայացղուցչին ծանոթացրել է Հայաստանում արևային էներգետիկայի զարգացման հեռանկարին
Թմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ մայիսի հաշվետվություն
Վահան Կոստանյանը հյուրընկալել է ֆրանսիական «Սիանս Պո» ինստիտուտի ուսանողներին
23:50
Օմանի ափերի մոտ հնդկական անձնակազմով նավերի վրա հարձակումն իրականացրել են ԱՄՆ զինված ուժերը. Հնդկաստանի ԱԳՆ
Հրդեհ՝ տան տանիքում. տուժածներ չկան
23:33
ԱՄՆ նախագահը հայտարարել է Իրանի դեմ հարվածների չեղարկման մասին
ԿԸՀ-ն անվավեր է ճանաչել երկու ընտրատեղամասի քվեարկության արդյունքները
23:30
Տոմսերի գները կարող են հասնել մինչև 32,970 դոլարի՝ ԱԱ-ի եզրափակիչում
Բելգիայի վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Փաշինյանին
Կամչատկայում գրանցվել է ևս մեկ ուժեղ երկրաշարժ
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 157 հանցագործություն
22:50
Բուլղարիայի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին և սերտ համագործակցության ակնկալիք հայտնել
Ծառուկյանին ասեք՝ մինչև հունիսի 23-ը Երևան-Աբովյան երթուղու գինը դարձնի 100 դրամ․ Գալջյան
22:30
Ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակիցներին ԱՄՆ-ում խիստ են զննում
«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանին կալանավորելու որոշում է կայացվել, հայտարարվել է հետախուզում
22:10
Արաղչին և Կալասը քննարկել են տարածաշրջանային լարվածությունը
Խաղաղության կնքման հարցում Ալիևի խնդիրը ոչ թե Հայաստանի հետ է, այլ՝ ԱՄՆ-ի. նա առևտուր է անում
Ռոսսելխոզնադզորը արգելում է Հայաստանից կարանտինային արտադրանքի ներմուծումը
Մեկ ՔԿՀ-ն օրական ընդունում է 20-30 կալանավոր. պատճառը ընտրակաշառքն է
Չարենցավանի մոտակայքում կայծակի հարվածից կամուրջ է փլուզվել․ վնասվել են ավտոմեքենաներ
21:30
Գերմանիայի, Ֆրանսիայի և ՄԹ դեսպանները լավ քննարկում են ունեցել Գալուզինի հետ
Սամվել Կարապետյանի խոսքը 300 հզ. հոգի հասկացե՞լ է, որ այդքան ձայն տար. այս ԱԺ-ն ավելի վատն է լինելու
21:09
Պակիստանը հայտնել է Իրան-ԱՄՆ բանակցություններում ներգրավվածությունը շարունակելու մասին
Ռուսաստանը «կազմացրո՞ւմ» է ԵԱՏՄ-ն
ԱՄՆ-ի և Իրանի միջև նոր էսկալացիան սպառնում է համաշխարհային տնտեսությանը․Պեսկով
Վերահաշվարկից հետո ԲՀԿ-ի ներկայացրած 33 ձայնը չի հաստատվել
Ոչ թե ինքնասպանություն է եղել, այլ՝ ամուսինները պատուհանից դուրս էին նետել

Քիչ չէ՝ ունենք 70 կուսակցություն, հիմա էլ գրանցվել է 65 աղանդավորական կազմակերպություն

Ճարտարապետների միությունը ամիսներ առաջ վարձակալության հիմունքներով տարածք էր տրամադրել Ավետարանական եկեղեցուն՝ շաբաթական մեկ անգամ երկու ժամով իրենց հավաքները կազմակերպելու համար: Պարզվում է՝ տարածքը վարձակալողները աղանդավորներ են: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանն ասաց, որ իրենք ապօրինի գործարք չեն կնքել՝ կազմակերպությունը գրանցված է եղել պետության կողմից։

«Ինձ դիմեց ավետարանականների առաջնորդ Ռենե Լևոնյանը, ես չգիտեի, որ տարածքը տալիս եմ աղանդավորների: Ինչպես գիտեք, Ավետարանական եկեղեցուն չի մերժում մեր եկեղեցին, դրա համար էլ տվեցի»,- ասաց Ճարտարապետների միության նախագահը:

Ինչպես նշեց Մկրտիչ Մինասյանը, պայմանագրի համաձայն՝ յուրաքանչյուր վարձակալության համար տրվել է 60.000 դրամ, որը ծախսվել է շենքի ծախսերը հոգալու համար: Բանախոսն ասաց՝ եթե տարածքը ցանկանային վարձակալել մորմոնները կամ այլ աղանդավորական կառույց, ինքը երբեք նրանց չէր տրամադրի այն, որովհետև գիտի՝ նրանք աղանդավորներ են։

Տեր Շմավոն քահանա Ղևոնդյանի համոզմամբ՝ եթե անգամ օրինական են կազմակերպության փաստաթղթերը, տարածքը չպիտի տրամադրվեր, քանի որ դա դեմ է քրիստոնեական վարվելակերպին. «Այս դեպքում պետք է ոչ թե օրենքը գործեր, այլ քրիստոնյային հարիր պահվածքը»:

Ասուլիսի մյուս բանախոսի՝ Համագործակցություն հանուն ժողովրդավարության կենտրոնի նախագահ Ստեփան Դանիելյանի կարծիքով՝ համաձայն ՀՀ Քրեական օրենսգրքի 160 և 162-րդ հոդվածների՝ այն մարդիկ, ովքեր խոչընդոտում են խղճի և ազատության իրավունքներին, ռասայական և կրոնական խտրականություն են քարոզում, ինչը քրեորեն պատժելի է. «Հիմա մեր երկրում ոչ մի օրենք չի գործում, այ, եթե գործեր, Տեր հայր, ձեզ կմեղադրեին, մինչև անգամ կձերբակալեին»:

Նա հայտարարեց, որ մեր երկիրը հիմնականում հոգևորականներն են հարստահարում, և եթե կրոնական կազմակերպությունների հանդեպ բռնություն է կիրառվում, նրանք պիտի բողոքեն, ընդհուպ մինչև հավաքվեն Ազատության հրապարակում:

Ի պատասխան՝ Տեր Շմավոն քահանա Ղևոնդյանն ասաց՝ նման մի քանի հայտարարությունները բավական են Առաքելական եկեղեցու հիմքերը իրոք թուլացնելու համար. «Քիչ չէ՝ ունենք 70 կուսակցություն, որոնք պառակտում են երկիրը, հիմա էլ գրանցված են 65 աղանդավորական կազմակերպություններ: Իհարկե, հոգևորականների մեղքն էլ կա, քանի որ մենք պատրաստ չէինք դիմակայել աղանդավորներին: Մի օրինակ բերեմ՝ Երևանում 800.000 մարդու համար կա 33 հոգևորական»:

Նշենք, որ Ճարտարապետների միությունում այլևս տվյալ աղանդավորական կառույցը հավաքներ չի կազմակերպում: Իսկ նախագահն ասաց, որ իրենք իրականացնում են ազգանվեր գործունեություն, և կարիք չկար հարցը այսքան մեծացնել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում