Thursday, 11 06 2026
Կասեցվել է «Դիետ» ՍՊԸ-ի որոշ արտադրատեսակների արտադրամասի գործունեությունը
Էկոնոմիկայի փոխնախարարը և Լյուքսեմբուրգի դեսպանն անդրադարձել են հայկական արտադրանքի արտահանման հետ կապված լոգիստիկ հարցերին
«Ընտանեկան հացատուն» սննդի օբյեկտի գործունեությունը կասեցվել է
Հաստատվել են 2026/2027 ուստարվա ասպիրանտուրա ընդունելության անվճար տեղերը. ԿԳՄՍՆ
ՏԿԵՆ փոխնախարարը Միջազգային արևային դաշինքի ներկայացղուցչին ծանոթացրել է Հայաստանում արևային էներգետիկայի զարգացման հեռանկարին
Թմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ մայիսի հաշվետվություն
Վահան Կոստանյանը հյուրընկալել է ֆրանսիական «Սիանս Պո» ինստիտուտի ուսանողներին
23:50
Օմանի ափերի մոտ հնդկական անձնակազմով նավերի վրա հարձակումն իրականացրել են ԱՄՆ զինված ուժերը. Հնդկաստանի ԱԳՆ
Հրդեհ՝ տան տանիքում. տուժածներ չկան
23:33
ԱՄՆ նախագահը հայտարարել է Իրանի դեմ հարվածների չեղարկման մասին
ԿԸՀ-ն անվավեր է ճանաչել երկու ընտրատեղամասի քվեարկության արդյունքները
23:30
Տոմսերի գները կարող են հասնել մինչև 32,970 դոլարի՝ ԱԱ-ի եզրափակիչում
Բելգիայի վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Փաշինյանին
Կամչատկայում գրանցվել է ևս մեկ ուժեղ երկրաշարժ
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 157 հանցագործություն
22:50
Բուլղարիայի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին և սերտ համագործակցության ակնկալիք հայտնել
Ծառուկյանին ասեք՝ մինչև հունիսի 23-ը Երևան-Աբովյան երթուղու գինը դարձնի 100 դրամ․ Գալջյան
22:30
Ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակիցներին ԱՄՆ-ում խիստ են զննում
«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանին կալանավորելու որոշում է կայացվել, հայտարարվել է հետախուզում
22:10
Արաղչին և Կալասը քննարկել են տարածաշրջանային լարվածությունը
Խաղաղության կնքման հարցում Ալիևի խնդիրը ոչ թե Հայաստանի հետ է, այլ՝ ԱՄՆ-ի. նա առևտուր է անում
Ռոսսելխոզնադզորը արգելում է Հայաստանից կարանտինային արտադրանքի ներմուծումը
Մեկ ՔԿՀ-ն օրական ընդունում է 20-30 կալանավոր. պատճառը ընտրակաշառքն է
Չարենցավանի մոտակայքում կայծակի հարվածից կամուրջ է փլուզվել․ վնասվել են ավտոմեքենաներ
21:30
Գերմանիայի, Ֆրանսիայի և ՄԹ դեսպանները լավ քննարկում են ունեցել Գալուզինի հետ
Սամվել Կարապետյանի խոսքը 300 հզ. հոգի հասկացե՞լ է, որ այդքան ձայն տար. այս ԱԺ-ն ավելի վատն է լինելու
21:09
Պակիստանը հայտնել է Իրան-ԱՄՆ բանակցություններում ներգրավվածությունը շարունակելու մասին
Ռուսաստանը «կազմացրո՞ւմ» է ԵԱՏՄ-ն
ԱՄՆ-ի և Իրանի միջև նոր էսկալացիան սպառնում է համաշխարհային տնտեսությանը․Պեսկով
Վերահաշվարկից հետո ԲՀԿ-ի ներկայացրած 33 ձայնը չի հաստատվել

Միասնական շտաբ ստեղծելու հռչակագիրը խմբագրման կարիք ունի. Ա. Ռուստամյան

«Միասնական շտաբ ստեղծելու հռչակագիրը խմբագրման կարիք ունի»,- այսօր Հայաստանի քաղաքագետների միությունում կայացած պլենար նիստի ընթացքում հայտարարեց ՀՅԴ անդամ Արմեն Ռուստամյանը: Նա նշեց, որ նույնիսկ նորմալ ընտրություններ անցկացնելու մասին բարձրաձայնելու անհրաժեշտություն չկա:

«Ես ասեմ, որ այս գաղափարը` միասնական շտաբի ստեղծման, մենք տասը տարի է՝ արծարծում ենք, 2002 թվականին նույնիսկ մոտ քսան կուսակցությունների հետ քննարկեցինք, սակայն մեկ-երկուսի անհամաձայնության պատճառով նախաձեռնությունը չիրականացավ: Եթե ընտրությունները չդառնան այն գործիքը, որով հնարավոր է իշխանափոխություն իրականացնել, ապա մենք կստանձնենք արդար ընտրություններ անցկացնելու պատասխանատվությունը: Գլխավոր խնդիրը՝ կանխել ընտրակեղծիքները: Մենք իսկապես շատ լուրջ հարց ունենք և հայտարարության մեջ մի քանի ձևափոխություններ պետք է կատարենք՝ պետք է հստակեցվեն միասնական շտաբի նպատակը և խնդիրները»,- նկատեց Արմեն Ռուստամյանը։

ՀՅԴ անդամը ընդգծեց, որ միանում է ՀԱԿ-ի այն դիմումին, որով Ոստիկանությունից պահանջում են ներկայացնել հանրապետությունից մշտապես բացակայող մարդկանց ցուցակը:

Քաղաքագետների միությունում իրենց կուսակցության տեսակետը ներկայացրեց ՀՀԿ պատգամավոր Գալուստ Սահակյանը: Նա տեղեկացրեց, որ դեռ տասն օր առաջ միջազգային կառույցների հետ քննարկման արդյունքում ԱԺ-ն մի նմանատիպ հռչակագիր հրապարակեց, որը ստեղծում է նույն տիպի կառույց. դրան կարող են մասնակցել ոչ միայն ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը, իսկ նպատակը արդար ընտրությունների անցկացման հնարավորություն ապահովելն է:

Քաղաքագետների միությունում քաղաքական ուժերի ներկայացուցիչները առաջարկում են խմբագրել հռչակագրի տեքստը, որը մի քանի օրից կստորագրվի ղեկավարների կողմից և ավելի մեծ կարևորություն կստանա: ՀՀԿ պատգամավոր Գալուստ Սահակյանն էլ առաջարկեց ԱԺ ձևավորված հռչակագիրը դարձնել քննարկման առարկա, որը, ըստ նրա, ավելի մեծ կարևորություն և նշանակություն ունի:

Քննարկման մասնակիցները առաջարկեցին, որպեսզի նման քննարկումների մասնակցեն բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչները, քանի որ պլենար նիստին ներկա են միայն հինգ քաղաքական ուժեր:

Հիշեցնենք, որ ըստ հռչակագրի՝ կուսակցությունները մեկական ներկայացուցիչ պետք է տրամադրեն միասնական և կուսակցության կենտրոնական շտաբների միջև կապ ստեղծելու և ընտրակեղծիքները բացահայտելու նպատակով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում