Business-Грузия-ի փոխանցմամբ՝ Աշխատանքի միջազգային կազմակերպության տվյալներով՝ Վրաստանը միջին աշխատավարձի մակարդակով աշխարհում զբաղեցնում է 59-րդ տեղը: Վրաստանում միջին աշխատավարձը կազմում է 603 դոլար:
Այդպիսի ցուցանիշով Վրաստանը գերազանցում է Հայաստանին և Ադրբեջանին, ինչպես նաև Եգիպտոսին, Թաիլանդին, Հնդկաստանին, Պակիստանին, Սիրիային, Մոլդովային, Տաջիկստանին, Ղրղզստանին, Մոնղոլիային, Ֆիլիպիններին և Դոմինիկյան Հանրապետությանը:
Ամենաբարձր միջին աշխատավարձ ունեցող երկիր է ճանաչվել Լյուքսեմբուրգը, որի ցուցանիշը 4089 դոլար է: Առաջին տասնյակի մեջ են մտնում Նորվեգիան, Ավստրիան, ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Բելգիան, Շվեդիան, Իռլանդիան, Ֆինլանդիան և Հարավային Կորեան: Ռուսաստանը 37-րդն է՝ 1215 դոլար:
Հետազոտությունն անցկացվել է 72 երկրներում, որոնց թվում չեն ընդգրկվել աղքատ երկրները:












































