Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեկ Բաքվում տեղի ունեցած Եվրանեսթի Խորհրդարանական վեհաժողովի երկրորդ նստաշրջանի պաշտոնական բացման ժամանակ բանավոր հակամարտություն է սադրել Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանական պատվիրակությունների միջև:
Ալիևը Հայաստանին մեղադրել է «Ադրբեջանի տարածքների օկուպացման, էթնիկ մաքրումների, խաղաղ քաղաքացիների սպանությունների և ՄԱԿ ԱԽ-ի բանաձևերը չկատարելու» մեջ՝ հայերի գործողությունները որակելով որպես «ֆաշիստական»:
Ալիևի այդ ելույթը հարուցել է հայկական պատվիրակության խոր դժգոհությունը, որի ղեկավար Վահան Հովհաննիսյանը հայտարարել է, որ չի կարող լռել, երբ իր գլխավորած պատվիրակությանն ադրբեջանական կողմն անվանում է «ֆաշիստ»: Նա հավելել է, որ Բաքուն զբաղված է հակահայկական քարոզչությամբ և պատմական փաստերի խեղաթյուրմամբ:









































