News Georgia-ի փոխանցմամբ՝ Բաթումի բնակարաններից մեկում պայթյուն է գրանցվել: Պայթյունից տուժել է 4 մարդ, այդ թվում՝ նաև կես տարեկան երեխա: Նրանք տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել են Բաթումի կլինիկա: Որպես պայթյունի պատճառ է նշվում գազի արտահոսքը:
Պայթյունն այնքան ուժգին է եղել, որ վնասել է հարևան բնակարանները և կոտրել ոչ հեռու ընկած շինությունների ապակիները: Վնասվել են նաև շենքի առջև կանգնած մի շարք ավտոմեքենաներ:









































