Ասում են, որ լռությունը ոսկի է, բայց ԱՄՆ-ում մի սենյակ կա, որտեղ «լռությունն այնքան շատ է», որ այնտեղ երկար մնալն ուղղակի անհնար է:
Daily Mail-ը գրում է, որ Հարավային Մինեապոլիսի Orfield Laboratories-ում գտնվող սենյակում ամենաերկարը հնարավոր է եղել մնալ 45 րոպե:
Այնտեղ 99.99 տոկոսով բացարձակ լռություն է տիրում, և սենյակը Գինեսի ռեկորդների գրքում գրանցված է որպես աշխարհում ամենալուռ տեղը:
Ընկերության հիմնադիր Ստիվեն Օրֆիելդը հարցազրույցի ժամանակ ասել է, որ իրենք մարդկանց մարտահրավեր են նետում` առաջարկելով սեյակում նստել մթության մեջ:
Ստիվենն ասում է, որ սենյակում ականջները սովորում են լռությանը, և սկսում ես լսել սեփական օրգանիզմիդ ձայնը. «Այս սենյակում դու դառնում ես ձայն»:









































